Արցախյան ճգնաժամը պահանջում է անհապաղ քայլեդ ԱՄՆ-ից։ Այս մասին թրիվերյան իր էջում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Այսօր ես հորդորեցի ԱՄՆ նախագահին հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը։
Օգտագործեք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,-գրել է նա։
Նամակում Շիֆը, ի թիվս այլ քայլերի, պահանջել է նաև ստիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերացնել Արցախի շրջափակումը, այլապես Ադրբեջանը կենթարկվի պատժամիջոցների։