ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․ «Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս»։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 15-ից կալանավորված է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում։