Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը սպասվում է սեպտեմբերին. Մարուքյան

10:33, 15 օգոստոս 2023
Հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը սպասվում է սեպտեմբերին. Մարուքյան

Հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը սպասվում է սեպտեմբերին։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

 

Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման վերաբերյալ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հուլիսի 25-ին, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ։

 

«Հայաստանը դուրս չի եկել խաղաղ կարգավորման գործընթացից և չի պատրաստվում դուրս գալ՝հավատարիմ մնալով այս գործընթացին։

 

Մեր կողմից մենք շարունակում ենք աշխատել խաղաղության համաձայնագրի վրա»,- ասել է Մարուքյանը։

Վերլուծական