Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ ադրբեջանական կողմը ևս կմասնակցի Հայաստանի խնդրանքով օգոստոսի 16-ին տեղի ունենալիք ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին։
«ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որը տեղի կունենա օգոստոսի 16-ին Նյու Յորքում»,- հայտնել է Հաջիզադեն։
ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել է, որ ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին Հայաստանից կմասնակցի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը օգոստոսի 11-ին դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: