Ոստիանությունը ոչ մի անգամ չի խառնվել քաղաքականությանը ու չի խառնվելու, ես ձեզ վստահեցնում եմ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Հարցին, թե ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և պարեկների միջադեպն արդյո՞ք քաղաքականացված չէ, Վահե Ղազարյանն ասաց, որ հարուցված է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դասարանցի լինելով պայմանավորված Վահե Ղազարյանի կաշկանդված լինելուն, ՆԳ նախարարն ասաց, որ նախ զուգահեռ դասարանցին է, և հետո՝ ինքը կաշկանդված չէ․ «Նիկոլ Փաշինյանը զուգահեռ դասարանից է եղել, կաշկանդվածություն չունեմ»։