Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական սահմանին չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում․ ԵՄ դիտորդները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մասին

13:32, 15 օգոստոս 2023
Հայ-ադրբեջանական սահմանին չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում․ ԵՄ դիտորդները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մասին

ԵՄ դիտորդական առաքելությունը ամենօրյա ռեժիմով հայ-ադրբեջանական սահմանագոտում պարեկություն իրականացնող բազաներից հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին։

«Հիմք ընդունելով առկա տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ որևէ կուտակում, առանձնապես՝Լաչինի միջանցքի մոտ», - ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՀՀ ԶՈՒ-ն մեծաքանակ ռազմատեխնիկա է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։

Հայկական կողմը ևս հանդես էր եկել հայտարարությամբ՝ հերքելով ադրբեջականա կողմին։

Վերլուծական