Հետևեք մեզ։

Ես կլինեմ մերկ, փարաջայով, թե առանց դրա, իմ ընտրությունն է, իմ կյանքը․ Անահիտ Սիմոնյանը մեկնաբանել է Սուպեր Սաքոյի հետ տարածված տեսանյութը

14:21, 15 օգոստոս 2023
Ես կլինեմ մերկ, փարաջայով, թե առանց դրա, իմ ընտրությունն է, իմ կյանքը․ Անահիտ Սիմոնյանը մեկնաբանել է Սուպեր Սաքոյի հետ տարածված տեսանյութը

Համացանցում տեսանյութ է տարածվել Սուպեր Սաքոյի և Անահիտ Սիմոնյանի մասնակցությամբ, որը նկաչրահանվել է Սուպեր Սաքոյի համերգի ժամանակ։

Քննարկվող տեսանյութի վերաբերյալ մեկնաբանություն է գրել Անահիտ Սիմոնյանը․

 

«Իմ գործընկեր Սաքոյի հետ ես մի քանի տարի է ընկերություն եմ անում և ինքս եմ հրապարակել այդ տեսանյութը, որը տվյալ պահին ծիծաղելի էր,որ մեր չստացված լուսանկարը ստացվել էր կարճ տեսանյութ։ Ի՞նչն է ահավոր, որ մենք լուսանկարվե՞լ  ենք: Գրենք ինձ, խոսնեք այդ մասին։ Եթե ձեզ դուր չի գալիս, իմ հագուստը, ապա դա միմիայն ձեր խնդիրն է և ես պարտավոր չեմ հագնվել,  ինձ պահել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, քանի որ ես անգամ ձեզ չգիտեմ և դա վերաբերվում է այն մարդկանց, որոնք ինձ վիրավորում են: Խնդրում եմ, որ համակերպվեք այն փաստի հետ, որ յուրաքանչյուրը պետք է ապրի իր կյանքը՝ հագնվելով այնպես, ինչպես ցանկանում է: Եթե իմ կյանքում հայտնվի տղամարդ ես ձեզ վստահեցնում եմ, որ ինստագրամում դուք երբեք նրան չեք տեսնի: Ես աղջիկ եմ, որն ուզում է ապրել իր կյանքը, ես կլինեմ մերկ, փարաջայով, թե առանց դրա, իմ ընտրությունն է, իմ կյանքը։ Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք ինձ տխուր տեսնել, բայց դա միայն ձեր ցանկությունն է, ոչ թե իմ կյանքը։ Իմ ու իմ տղայի կյանքը պիտի լինի վառ և ուրախ, հանգիստ թողեք մեզ»։