Ադրբեջանի ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ներկայացուցիչները կրկին այցելել են Դադիվանք։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի կրոնական հաստատությունների հետ աշխատանքի պետական կոմիտեից։
Հաղորդվում է, որ վանական համալիրի եկեղեցում կրոնական համայնքի ներկայացուցիչները կատարել են կրոնական ծեսեր ու մոմեր են վառել։




