Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։
Կրեմլից արդեն հայտնել են, որ երկու երկրի առաջնորդների քննարկման օրակարգում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցերն են և Սիրիայում իրավիճակի կարգավորման հեռանկարները։ Բաշար Ասադը Մոսկվա է ժամանել նախօրեին։