Հետևեք մեզ։

Արցախում համաներում է տարածվել ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության ենթարկված բազմաթիվ անձանց նկատմամբ

15:37, 15 օգոստոս 2023
Արցախում համաներում է տարածվել ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության ենթարկված բազմաթիվ անձանց նկատմամբ
ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է․
«Արցախի Հանրապետության ազգային ժողովի կողմից սույն թվականի հունիսի 29-ին ընդունված «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքով, որի նախագիծը մշակել և ներկայացրել է ՆԳ նախարարությունը, համամերում է տարածվել ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության ենթարկված բազմաթիվ անձանց նկատմամբ, որոնց վրա տարածումը բխում է նշված օրենքի պահանջից։
Մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց հնարավորություն է ընձեռնվել մասնակցել վարորդական վկայական ձեռք բերելու համար անցկացվող որակավորման քննություններին։
Իսկ տուգանքի տեսքով պատասխանատվության ենթարկված անձինք ազատվել են կայացված որոշումներով նշանակված տուգանքի կեսը վճարելու պարտականությունից, եթե նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում նշանակված տույժի գումարի կեսը վճարվել է:
Համաներումը չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» 2021 թվականի օգոստոսի 6-ին ՀՕ-95-Ն օրենքով ազատվել են տրանսպորտային միջոցներ վարելու` հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից։
Օրենքի ընդունման նպատակը՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված դժվար կացության մեջ հայտնված անձանց ֆինանսական բեռը թեթևացնելն ու վարորդությամբ եկամուտ ձեռք բերող անձանց վիճակը բարելավելն է։ Տեղեկատու հեռ. 047974340»