Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել ընդդեմ երկրի նախկին նախագահ Հասան Ռոհանիի: Այս մասին տեղեկացնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին։
Նախկին նախագահը համապատասխան մարմնում պետք է պատասխանի մի շարք հարցերի:
Աղբյուրը նաև նշել է, որ գործը հարուցվել է Ռոհանիի կողմից «արժութային խարդախությունների», ինչպես նաև Իրանի ֆոնդային բորսայի աշխատանքին միջամտելու պատճառով։