ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ տարածած տեղեկությունն առ այն, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Վերին Շորժայի տարաշքում տեղակայված ԵՄ դիտորդների ուղղությամբ։
«ԵՄ դիտորդական առաքելության ոչ մի պարեկ կրակի թիրախ չի եղել: Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանագոտում և տեղեկացնում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների մասին, այդ թվում՝ կրակոցների դեպքերի մասին»,- ասվում է առաքելության թվիթերյան գրառման մեջ։