Hayastan.news-ի տեղեկություններով՝ առանց համապատասխան՝ D կարգի վարորդական վկայականի, քաղաքային տրանսպորտ վարելու համար փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական պատասխանատվության չի ենթարկվել։
Նշենք, որ Ավինյանն իր PR-ին առնչվող հոլովակ էր նկարել, որ պետական բյուջեի միջոցներով վերջ է դնում երևանյան գազելներին, սակայն այդ PR-ի շրջանակում նա և իր թիմը չէին մտածել քաղաքացիների անվտանգության մասին․ ասել է, թե նրանք նախընտրական PR-ին ստորադասել էին քաղաքացիների անվտանգությունը։
ՆԳՆ-ն և Երևանի քաղաքապետարանը Ավինյանին տուգանելու մասին հարցին ի պատասխան գրավոր հարցում են պահանջում, սակայն Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ այս պահին որոշում է կայացվել ժամանակ շահել, մինչև տեսնեն, թե թեման ինչ զարգացում կստանա կամ «ինչ-որ մի լուծում կգտնվի»․ Ավինյանն,ամեն դեպքում, դեռ տուգանված չէ։
Ի դեպ, Ավինյանը նաև ամրագոտի չէր կապել, ի դեպ, Ավինյանը նաև ավտոբուս էր վարել նախորդ տարի և կրկին չէր տուգանվել։
Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նշենք, որ Սիվիլնեթը ոստիկանության համապատասխան բազայից ձեռք է բերել Տիգրան Ավինյանի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների մասին տեղեկություններ։ Այդ տվյալների համաձայն՝ նա ունի B կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին, D կարգի վարորդական վկայական չունի։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։