ԵՄ դիտորդական առաքելությունը թվիթերյան էջից հեռացրել է նախորդ գրառումը և նոր հայտարարությամբ հաստատել է, որ իրենց դիտորդները ադրբեջանական կողմի կրակի տակ են հայտնվել։
Ըստ իրենց՝ ոչ ոք չի տուժել։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, ըստ որի ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանական կողմից կրակել իրենց ուղղությամբ և ներկա պահին ստիպված է սպասել մեքենա նստելուն և վերադառնալուն։