Հետևեք մեզ։

Տեղեկություն է ստացվել, որ երևանյան վերելակում 31-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել

18:23, 15 օգոստոս 2023
Տեղեկություն է ստացվել, որ երևանյան վերելակում 31-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել
Օգոստոսի 15-ին, ժամը 12:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում քաղաքացին ինքնասպանություն է գործել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Վ․ Մ․-ի (ծնված 1992 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: