Հետևեք մեզ։

Ասում էր՝ մեծ նպատակ ունեմ, գնամ Արևմտյան Հայաստան գամ ու նոր կամուսնանանք․ վթարից զոհված Ամալյա Մնացականյանը մեկնել էր Արևմտյան Հայաստան ծնունդը նշելու․ 24news.am

18:35, 15 օգոստոս 2023
Ասում էր՝ մեծ նպատակ ունեմ, գնամ Արևմտյան Հայաստան գամ ու նոր կամուսնանանք․ վթարից զոհված Ամալյա Մնացականյանը մեկնել էր Արևմտյան Հայաստան ծնունդը նշելու․ 24news.am

2021 թվականից ինքն արդեն իմ թիմում էր ու շատ հետաքրքիր, բարդ փուլ սկսեցինք իրար հետ՝ նոր շրջան էր «Ընտրության» թիմի համար ու Ամալյան ուսանող էր այդ ժամանակ ավարտում էր՝ վերջին տարին էր։ Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմեց «Դասավանդիր Հայաստան» ծրագրի «Ընտրության» թիմի ղեկավար Հռիփսիմե Խանզադյանը Ամալյա Մնացականյանի մասին, որը երեկ՝ օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերից է։

«Պատասխանատվության բարձր զգացում ուներ, իր պայծառությունը բերում էր թիմ, որտեղ ինքը լինում էր անմիջապես այլ միջավայր էր ստեղծվում։ Ինքը շատ տարբերվող էր, թե՛ հագուստով, թե՛ բնավորությամբ, մտածելակերպով, տարիքից մեծ էր մտածում, գործում, իր խորհուրդները միշտ տեղին էր լինում»,- հիշում է Հռիփսիմեն։

Հռիփսիմեի խոսքով, Ամալյան շատ էր սիրում կյանքը, իր համար լավ, ուրախ ապրելը շատ կարևոր էր․ «Իր ընկերոջն էլ էր ներգրավում մեր ծրագրերի մեջ ու ամեն փորձության միջով իրար հետ անցնում էին, մենք էլ անընդհատ հարցնում էինք՝ ե՞րբ եք ամուսնանում։ Ասում էր՝ մեծ նպատակ ունեմ, գնամ Արևմտյան Հայաստան գամ ու նոր կամուսնանանք»,- ասաց Հռիփսիմեն։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում