Հետևեք մեզ։

Դավիթ Իշխանյանն էլ, ՀՅԴ-ն էլ ունեն այդ նույն դիրքորոշումը, ես չեմ կարծում, որ ինչ-որ մի աթոռի կամ տաբուրետկայի պատճառով ցանկացած հայրենասեր մարդ կարող է զոհաբերել հայրենիքը․ Դավիթ Բաբայան

21:11, 15 օգոստոս 2023
Դավիթ Իշխանյանն էլ, ՀՅԴ-ն էլ ունեն այդ նույն դիրքորոշումը, ես չեմ կարծում, որ ինչ-որ մի աթոռի կամ տաբուրետկայի պատճառով ցանկացած հայրենասեր մարդ կարող է զոհաբերել հայրենիքը․ Դավիթ Բաբայան

Դավիթ Իշխանյանին շատ վաղուց եմ ճանաչում, ինքը շատ նորմալ, պարկեշտ անձնավորություն է, երկար տարիների փորձ ունի, մի քանի գումարումների Ազգային ժողովի պատգամավոր է եղել, և՛ Դաշնակցության առաջնորդն է եղել Արցախում, և՛ Բյուրոյի անդամ է, այսինքն՝ ճանապարհ անցած մարդ է, պատերազմ է տեսել, հրամանատար է եղել, այսինքն՝ Արցախը լավ ճանաչող, լավ կապեր ունեցող, Հայաստանում և Սփյուռտքում ճանաչված, Արցախում հարգված մարդ է, հետևաբար, կարծում եմ՝ իր պաշտոնավարման ժամանակ այդ բոլոր հնարավորությունները կօգտագործի ի փառս հայրենիքի։ Նաև ունի հստակ դիրքորոշում Արցախի վերաբերյալ, կարծում եմ, որ այդ սկզբունքներից չի հեռանա։

 

Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում դաշնակցական Դավիթ Իշխանյանի ընտրվելու փաստին։

 

-Իսկ Արայիկ Հարությունյանի դիրքորոշումն ու մոտեցումները համընկնո՞ւմ են Դավիթ Իշխանյանի և Դաշնակցության դիրքորոշման հետ։ 

 

-Մեզ մոտ Արցախի ապագայի նկատմամբ բոլոր դիրքորոշումներն էլ համընկնում են։ Այսինքն՝ մենք չենք տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում, և սա անհատների չվերածենք՝ սա ժողովրդի կարծիքն է։ 

 

-Կարծում եմ՝ համացանցային քննարկումներից ծանոթ եք, որ Արայիկ Հարությունյանին քննադատում են, որ նա Նիկոլ Փաշինյանի ծրագրերն է, իրականում, իրագործում, և կարծիքներ կան, որ եթե Դավիթ Իշխանյանը նաև իշխանության ձայներով դառնում է Արցախում ԱԺ նախագահ, ապա նա վաղը կիսելու է նաև Արայիկ Հարությունյանի որոշումների պատասխանատվությունը, եթե դրանք ի վնաս Արցախի լինեն։

 

-Տեսեք, մի կողմ դնենք այդ սոցիալական ցանցերում քննարկումները, տարբեր բաներ կարող են քննարկել, մենք ունենք հստակ պատկերացում, և սա ընդհանուր Արցախի ժողովրդի կարծքին է։ Մի կողմ դնենք անհատներին՝ իրենց դրական և բացասական կողմերը հաշվի առնելով։ Մենք ունենք միասնական կարծիք, և այստեղ ժողովրդին չի կարելի բաժանել իշխանության և ոչ իշխանության։ Հասարակությունն ունի հստակ դիրքորոշում։ Դավիթ Իշխանյանն էլ, իրենց կուսակցությունն էլ ունեն այդ նույն դիրքորոշումը, ես չեմ կարծում, որ ինչ-որ մի աթոռի կամ տաբուրետկայի պատճառով ցանկացած նորմալ, հայրենասեր մարդ կարող է զոհաբերել հայրենիքը, հատկախպես՝ այս ծանր պայմաններում։ Ու դա արդեն մարդ չի, էլի։ Այո, կան այդպիսի քիչ անհատներ, շատ քիչ, նրանք խմբված են, կամ մարգինալ են, կամ պատահական անձնավորություններ են՝ դա մի կողմ ենք դնում։ Մատների վրա կարելի է հաշվել նման «օբյեկտ» կոչեցյալներին։ Տվյալ դեպքում հասարակությունն ունի միասնական կարծիք, և Դավիթ Իշխանյանը իր անցած փորձով, իր գաղափարախոսությամբ, քանի որ ծանոթ եմ անձամբ, երկար տարիներ համագործակցել ենք տարբեր ոլորտներում, հետևաբար կարող եմ ասել, որ դժվար թե նա որևէ ձևով գնա մի քյալի, որը կբերի Արցախին անպարկեշտություն, կբերի մեզ նվաստացում և Արցախը կդանակահարի։

 

-Նույնը կարո՞ղ եք նաև Արայիկ Հարությունյանի մասին ասել, որ նա էլ չի գնա այնպիսի քայլի, որը կլինի ի վնաս Արցախի և կհանգեցնի Արցախի ադրբեջանականացմանը։ 

 

-Ես արդեն ասել եմ, որ առանց այն էլ շատ ծանր վիճակում ենք, և չեմ կարծում, որ այս իրավիճակում որևէ նորմալ անձնավորություն կարող է գնալ նման քայլերի։ Իրավիճակը բարդ է, հիմա պետք է միասնական մոտեցում ցուցաբերենք, ուժեղացնենք պետական համակարգը, ձերբազատվենք պատահական մարդկանցից՝ դա էլ է կարևոր։ Տեսնենք, էլի, մարտահարավերները շատ են, լուրջ են, և ժամանակն էլ քիչ է։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ