Հետևեք մեզ։

ՀՀ իշխանությունների մտքով չանցնի Նյու Յորքում գնալ առևտրի, դա վերջ կդնի ամեն ինչի, իսկ Աղդամի մասով հարցի պատասխանը պետք է ունենան, եթե ոչ, ապա թող զանգեն, ես պատրաստ եմ․ Օսկանյան (տեսանյութ)

23:18, 15 օգոստոս 2023
ՀՀ իշխանությունների մտքով չանցնի Նյու Յորքում գնալ առևտրի, դա վերջ կդնի ամեն ինչի, իսկ Աղդամի մասով հարցի պատասխանը պետք է ունենան, եթե ոչ, ապա թող զանգեն, ես պատրաստ եմ․ Օսկանյան (տեսանյութ)

Ճիշտ է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելը, բայց հարցն այնտեղ տանելով ՀՀ պատվիրակությունը պետք է կարողանա հսկողության տակ պահել ամբողջ գործընթացը, որ հանկարծ ՀՀ ձեռքերից այն դուրս չգա և հերթական մղձավաջի չվերածվի։

Այս մասին իր տարածած տեսագրությունում ասում է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Ես կարծում եմ, որ հայկական կողմը մեկ շատ կարևոր հարցի պատասխան պետք է ունենա, դա վերաբերում է հետևյալին․ հաշվի առնելով, որ ՀՀ-ն՝ վարչապետի, ԱԳ նախարարի մակարդակով հայտարարել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ապա ինչ խնդիր կա, որ Հայաստանը ընդունի և համոզի, պարտադրի նաև ԼՂ բնակչությանը, որ հումանիտար օգնությոնն ընդունեն Աղդամի ճանապարհով։ Այդ հարցի պատասխանը հայկական կոմղը պետք է շատ հիմնավոր ձևով ունենա։ Իհարկե, այդ հարցի պատասխանը կա, ես ունեմ այդ պատասխանը, համոզված եմ, որ այդ հարցի պատասխանը շատերն ունեն, ԱԳ նախարարությունում ևս, բայց եթե հանկարծ չունեն, կամ կասկածում եմ, խնդրեմ, թող զանգեն, ես պատրաստ եմ խորհրդակցել և տալ իմ կարծիքը»,-ասաց Օսկանյանը։

 

Դիվանագետն ասաց, որ բայց հիմանական վտանգն այլ տեղ է տեսնում․

«Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Արցախը, Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը կամ միջանցքը։ Սրանում չկասկածեք, Արդբեջանը կմտնի նման առևտրի մեջ։ Միացյալ Նահանգներրը, մյուս միջնորդները սրա հետ խնդիր չեն ունենա, սրանք նույնպես կկարգադրեն Հայաստանին, Ադրբեջանին գնան այս առևտրին։ Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանաձևին իր համաձայնությունը տա։ Հավատացեք սա կլինի մեր համար մեծ հարված, սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի որևէ ինքնորոշման, որովհետև ԱԽ-ի կողմից նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ և կծածկի բոլոր այլ տեսակի հիմնավորումները, նորմերը որոնք կարող են վերաբերվել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Հանկարծ ՀՀ իշխանություններին մտքով անգամ չանցնի մտնե նման առևտրի մեջ, սա վերջ կդնի ամեն ինչի, իսկ նման զարգացում Նյու Յորքում հնարավոր է»,- նշեց նա։

Վարդան Օսկանյանը նշում է, որ պարտավորություն է զգացել զգուշացնել այդ մասին։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

 

Վերլուծական