Հետևեք մեզ։

Կոռնիձոր է հասել նաև Ֆրանսիայի քաղաքների հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան, 22 բեռնատար սպասում է, հապաղելն անթույլատրելի է․ Վարդան Սարգսյան

23:38, 15 օգոստոս 2023
Կոռնիձոր է հասել նաև Ֆրանսիայի քաղաքների հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան, 22 բեռնատար սպասում է, հապաղելն անթույլատրելի է․ Վարդան Սարգսյան

21-րդ օրն է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք մարդասիրական օգնությունը: 

Օգոստոսի 9-ին Կոռնիձոր էր հասել նաեւ Ֆրանսիայի քաղաքների հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան, եւ այս պահին հումանիտար աղետը կանխելու համար սահմանի մոտ Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում 22 բեռնատար:
 
Այդ մասին «Լուրերի» թղթակցին ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
 
Իրավիճակը իրապես կարող է վերածվել հումանիտար աղետի, հապաղելն այս առումով անթույլատրելի է,- նշել է նա։