Հետևեք մեզ։

Սևանի լողափում 6-ամյա երեխան փնտրել է ծնողներին

01:13, 16 օգոստոս 2023
Սևանի լողափում 6-ամյա երեխան փնտրել է ծնողներին

Օգոստոսի 15-ին, ժամը 17:30-ի սահմաններում Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են միայնակ երեխայի, ով փնտրում է ծնողներին։

 

Փրկարարներին և ոստիկաններին հաջողվել է գտնել և կապ հաստատել երեխայի (Մ․ Ժ․, ծնված 2017 թ․) ծնողների հետ: