Արցախում մի խումբ ակտիվիստներ երեկվանից մոտեցել են դեպի օդանավակայան ճանապարհին, ավտոբուսով փակել էին ճանապարհը դեպի ռուսական խաղաղապահների կենտրոնատեղի։
Այսօր առավոտյան ակցիան շարունակվել է:
Ռուսական խաղաղապահ ուժերը ծանր տեխնիկա են դուրս հանել: Ակտիվիատներն հորդորել են ռուս խաղաղապահներին կատարել պարտավորությունները:
«Այսօր ժամը 19։00 հավաքվեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, լուծենք տրանսպորտի հարցը և միասին իջնենք Իվանյան»,-ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է ակցիայի մասնակից Արթուր Օսիպյանը: