Հետևեք մեզ։

Ադրբեջանում հավատարմագրված դեսպանները այցելել են Ակնա-Ստեփանակերտ մայրուղի

12:26, 16 օգոստոս 2023
Ադրբեջանում հավատարմագրված դեսպանները այցելել են Ակնա-Ստեփանակերտ մայրուղի

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ այցելել է Ակնա-Ստեփանակերտ մայրուղի։

 

Հաջիևը նշել է, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի անդամները և ռազմական ներկայացուցիչները Ակնա (Աղդամ) կատարած այցի շրջանակներում ծանոթացել են մայրուղու և երկաթուղու սխեմատիկ հատակագծին։

 

«Վերաինտեգրման համար Ադրբեջանը ճանապարհներ է կառուցում, ոչ թե պատեր»,- գրել է Հաջիևը։