Օգոստոսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին:
Խորհրդարանի ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՊԲ հրամանատարին հրավերն ընդունելու համար: Իր խոսքում ԱԺ նախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնություններից զատ, առաջին հերթին կարևորում է մեր անվտանգության և պաշտպանության համակարգը՝ ի դեմս Պաշտպանության բանակի, որ եղել և մնում է մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը:
Կամո Վարդանյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին և մարտահրավերները միասին հաղթահարելու պատրաստակամություն հայտնել:
ՊԲ հրամանատարն անդրադարձել է ստեղծված իրավիճակում պաշտպանության բանակի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Վարդանյանը խոսել է նաև ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և նրանց լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության մասին:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը Արցախի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը խոսել է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության մասին
13:05, 16 օգոստոս 2023