Հետևեք մեզ։

Ադրբեջանը որպես Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհ առաջարկում է Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհը

13:47, 16 օգոստոս 2023
Ադրբեջանը որպես Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհ առաջարկում է Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհը

Ադրբեջանը որպես Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհ առաջարկել է նաև Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

Նշենք, որ ադրբեջանական կողմը որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկել է նաև Ակնա-Ստեփանակերտ մայրուղին։ Մայրուղին օգտագործելու առաջարկը արցախյան կողմը մերժել է։

 

Հիշեցնենք, որ տարածված հայտարարության համաձայն՝ Արցախի իշխանություններին առաջարկվել է մեկնարկել Ակնա-Ստեփանակերտ երթուղով ուղևորափոխադրումն ու ապրանքների մատակարարումը, որից 24 ժամ անց խոստացել են բացել նաև Լաչինի միջանցքը։ Սակայն մինչ դա Լաչինի միջանցքում տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը և իրադարձություններն այս մասով չզարգացան։