Հետևեք մեզ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է վիրավոր հայ զինծառայողի ձերբակալման մասին

13:54, 16 օգոստոս 2023
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է վիրավոր հայ զինծառայողի ձերբակալման մասին

Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի վիրավորման և ձերբակալման մասին։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ «հայ զինծառայողները ներթափանցման փորձ են արել Քարվաճառի հատվածում»։ Ըստ աղբյուրի՝ մեկ անձ վիրավորվել և ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։