Հայտնի է Ադրբեջանի կողմից ձերբակալված վիրավոր հայ զինծառայողի ինքնությունը։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ տվյալ անձը Գագիկ Ոսկանյանն է, ծնված 1983 թ.-ին։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Ոսկանյանը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է։
Նախորդիվ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Լուսանկարը հրապարակել է Ադրբեջանի ՊՆ-ն։