Հետևեք մեզ։

Ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մոտենում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորայինին, ձերբակալում և տանում․ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

16:05, 16 օգոստոս 2023
Ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մոտենում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորայինին, ձերբակալում և տանում․ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
 
Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»:
 
Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները: