ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին գործուղել է Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և իրեն զեկուցելու համար։
«Կրկնում եմ կոչս՝ ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Պետք է բացվեն այլ ճանապարհներ ևս, գերակայեն մարդասիրական ասպեկտները։
Քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի, ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել դրան»,- գրել է Օսմանին։