Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, որ շրջափակումից հետո մնացել է այստեղ՝ Հայաստանում և պարբերաբար ակցիաներ է կամզակերպում ՄԱԿ-ի գրասնեյակի և դեսպանատների դիմաց, Hayastan.news-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփանակերտում ռուս խաղաղապահների դեմ իրականացրած ակցիային, ասաց, որ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական, կայացած պետություն է, որտեղ ցանկացած անհատ ունի իր խոսքի ազատ արտահայտման իրավունքը։
Ինքը տվյալ հարցը ալյ ուղղության ներքո է դիտարկում։ «Ես չեմ ցանկանա որևիցե գնահատական տալ, ես անձամբ տվյալ երևույթներին տալիս եմ իրավական գնահատական և նայում եմ իրավական ձևով»,-ասաց Վլադիմիր Գրիգորյանը։
Դիտարկմանը, թե արդյոք Արցախի իշխանությունները կո՞ղմ էին, որ այդպսիի ակցիա իրականացնեին, հնարավո՞ր է՝ ռուս խաղաղապահների դեմ այս ակցիան հովանավորվում էր հենց իշխանությունների կողմից, Գրիգորյանն ասաց․ «Այդ ակցիան իրականացնողները բազմիցս հրապարակային արտահայտվել են իշխանությունների դեմ, և իրենք նաև 2020 թթ․ ընտրություններին հանդես էին գալիս որպես ընդդիմություն, և այս պարագայում իշխանության հովանավորչություն որևիցե ձևով այդտեղ գոյություն չունի։ Տվյալ անձինք Արցախի Հանրապետությունում քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող անձինք են, ովքեր բազմիցս իրենց քաղաքական, հասարակական դիրքորոշումն արտահայտում են, նաև իրենց ելույթներում քննադատում են Արցախի իշխանություններին, Արցախի նախագահին»։
Արցախի նախագահի խորհրդականն անդրադարձավ նաև այն տրամադրություններին, որ եթե արցախցիներն ընտրության առջև կանգնեն՝ հայտնվել Ադրբեջանի՞, թե՞ Ռուսաստանի դրոշի ներքո, ապա ճիշտ կլինի արցախցիներն ընտրեն Ռուսաստանը։ «Այս պարագայում քաղաքական իշխանության մոտ նման խոսակցություններ, քննարկումներ չկան, բայց կան տարբեր հասարակական խմբեր, շարժումներ, նախաձեռնություններ, ովքեր ունեն տարբեր տեսակետներ, հարցեր։ Այո, կան հասարակության մեջ նման տրամադրություններ, որ միգուցե տեսնում են հետագա ճանապարհը Ռուսաստանի հետ, տեսնում են Հայաստանի Հանրապետության հետ, այսինքն՝ այդ ամենի մասին խոսվում է, բայց ընդհանրական պատկեր մենք չենք կարող արտահայտել»,-ասաց Վլադիմիր Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ