Երեկ Գյումրու թիվ 2 գերեզամանատանը կախված վիճակում էին հայտնաբերել 33-ամյա Աննա Մ․-ին, որը երկտող էր թողել ՝ դիմելով իր մահացած երեխային։ Նրա 7-ամյա տղան՝ Ալեք Մ․-ն, մահացել էր Մուշ թաղամասի իրենց տան պատշգամբից պատահաբար վայր ընկնելու հետևանքով։ Այս մասին գրում է Aravot.am-ը։
Երեկ՝ ժամը՝ 14.25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել Գյումրու բնակիչներից մեկը և հայտնել, որ թիվ 2-րդ գերեզմանատանը հայտնաբերել են երիտասարդ աղջկա՝ կախված վիճակում:
Իրավապահները պարզել են, որ Աննա Մ․-ն ինքնասպանություն է գործել գերեզմանի մոտ կառուցված երկաթյա կոնստրուկցիայով կառուցված ծածկից՝ կտորե գոտիով կախվելու միջոցով։
Երկար ժամանակ չի պահանջվել բացահայտելու կնոջ ինքնությունը․ ձեռքի պայուսակում հայտնաբերվել է նամակ, որտեղ Աննա Մ․-ն գրել է, որ առանց իր որդու չի կարող ապրել և գնում է նրա մոտ:
«Գալիս եմ քո մոտ, որ քեզ գրկեմ ու միշտ միասին լինենք»,-գրել էր մայրը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։