Հետևեք մեզ։

Կրեմլում կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը․ Սիրիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանին

19:31, 15 մարտ 2023
Կրեմլում կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը․ Սիրիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանին

Կրեմլում կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը։  Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հաստատել է, որ աջակցում է Ռուսաստանին «հին ու նոր նացիստների» դեմ պայքարում։

«Քանի որ սա իմ առաջին այցն է Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ գործողության պահից ի վեր, կրկնեմ Սիրիայի դիրքորոշումը՝ մենք աջակցում ենք  հին ու նոր նացիստների դեմ իրականացվող հատուկ գործողությանը։ Ես ասում եմ, որ դրանք հին և նոր նացիստներ են, քանի որ Արևմուտքն ընդունեց հին նացիստներին իր հողի վրա, և այժմ նա կրկին աջակցում է նրանց», - Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Սիրիայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ասադը Մոսկվա է ժամանել երեքշաբթի երեկոյան։ «Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի բանագնաց, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին և Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։ Վերջին անգամ Պուտին-Ասադը հանդիպում եղի էր ունեցել 2021-ի աշնանը։