Հետևեք մեզ։

«Դալմա Գարդեն մոլ»-ի ավտոկայանատեղիում թալանել են հայտնի գործարարներից մեկի Toyota Land Cruiser Prado-ն, գողացել են խոշոր չափի գումար. Shamshyan.com

23:22, 16 օգոստոս 2023
«Դալմա Գարդեն մոլ»-ի ավտոկայանատեղիում թալանել են հայտնի գործարարներից մեկի Toyota Land Cruiser Prado-ն, գողացել են խոշոր չափի գումար. Shamshyan.com

Օգոստոսի 15-ին, առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Տ․ Հ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ից 18։10 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բացել են իր Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի դուռը և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։

 

Գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Կայքի տեղեկություններով` տուժածը Հայաստանում հայտնի գործարար է, ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, ավտոմեքենայից էլ հափշտակել են 10 միլիոն դրամ։