Հետևեք մեզ։

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չառաջարկել Աղդամի տարբերակը, որովհետև այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքին այլընտրանք․ Մալթայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում

00:29, 17 օգոստոս 2023
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չառաջարկել Աղդամի տարբերակը, որովհետև այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքին այլընտրանք․ Մալթայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում

Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատճառով մարդասիրական իրավիճակը վատթարացել է, խաթարվել է նաև բժշկական և կրթական հաստատությունների գործառնությունը։

Այս մասին Արցախի հարցով հիրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ասաց Մալթայի ներկայացուցիչը։


«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չառաջարկել Աղդամի տարբերակը, որովհետև այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքին այլընտրանք։ Խոցելի խմբերի մարդիկ պետք է պաշտպանվեն, մարդասիրական աջակցությունը չպետք է քաղաքականցվի։ Կառուցողական երկխոսություն պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ասաց նա։

Վերլուծական