Երեկ ԱՄՆ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև ամերիկահայերի ակցիայի ժամանակ տեղում ակցիա էին իրականացնում նաև ադրբեջանցիները։
Նրանցից մեկը հարձակում է գործել հայ աղջկա նկատմամբ, վերջինիս հայրը՝ Սուրենը, միջամտել է և ձերբակալվել ԱՄՆ ոստիկանների կողմից։
Ինչպես հայտնում է ամերիկահայերի ակցիայի կազմակերպիչներից Տիրան Անթափլյանը, Սուրենն արդեն ազատ է արձակվել, իսկ նրա դստեր վրա հարձակում գործած ադրբեջանցուն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։