Հետևեք մեզ։

Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

11:05, 17 օգոստոս 2023
Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Այս մասին Hayastan.news-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ հայ զինծառայող է ձերբակալել, որից հետո հրապարակեց անուն-ազգանունն ու լուսանկարը։ Վերոնշյալին հաջորդեց ՀՀ ՊՆ-ի կողմից տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գերեվարում հայ զինծառայողին։

Վերլուծական