Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն։
1 տուժած՝ Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
2 տուժած՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:
1 տուժած՝ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր:
1 տուժած՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
1 տուժած՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր: