Աշխարհահռչակ ռոք երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանն X սոցցանցի իր էջում Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք իրենց համերգը՝ «չօգնելու արդարացնել բռնապետական ռեժիմի գործողությունները»։
«Ես վստահ եմ՝ նրանք տեղյակ չեն այն մասին, որ Ադրբեջանի նավթաօլիգարխիկ բռնապետական ռեժիմը ԼՂ-ում սովի է մատնում 120 հազար մարդու, ինչը Օկամպոն ցեղասպանություն է անվանում», - գրում է Թանկյանը։
Թանկյանը կիսվել է նաև ստորագրահավաքի հղումով, որով մարդիկ կարող են դեմ արտահայտվել Բաքվում Imagine Dragons-ի համերգին։