Որևէ մեկը մեզ համար ոչինչ չի արել ու չի անելու, եթե ինքներս չդառնանք մեր խնդիրների կարգավորման առաջամարտիկը։
Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․
«Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա ՄԱԿ-ի կամ միջազգային ցանկացած կառույցի կողմից Արցախում կատարվող ցանկացած հարցի քննարկում դիտարկվում է որպես Ադրբեջանի ներքին հարցի քննարկում։
Հետևաբար, նույնիսկ կարիք էլ չկա անդրադառնալու արտգործնախարարի հայտարարության բովանդակությանը և որակին, Ադրբեջանի կեղծ թեզերի նկատմամբ անդրադարձերին և այլն։
Արցախի հարցի լուծումը Երևանում է՝ իշխանափոխության միջոցով։ Միայն ամբողջական իշխանափոխությունից և «Հզոր Հայաստան, Ազատ Արցախ» արտաքին քաղաքականության օրակարգով, ժողովրդի վստահությամբ ընտրված իշխանությունն է ի զորու լինելու զբաղվել մեր խնդիրների կարգավորմամբ»։