Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահն օգոստոսի 17-ին ընդունել է Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում՝ անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման և արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։
Դավիթ Իշխանյանը կարևորել է հրատապ հարցերի օրակարգով ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:
Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ: