Հետևեք մեզ։

Ավտովթար Ոսկեհատ գյուղի մոտ․ ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին

13:03, 17 օգոստոս 2023
Ավտովթար Ոսկեհատ գյուղի մոտ․ ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին
 
Օգոստոսի 17-ին, ժամը 08։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 2001 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դաշտամիջյան հատվածում․ ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: