Հետևեք մեզ։

Անահիտ Մանասյանը 1 ամիս առաջ նամակ է ուղարկել Ադրբեջանի օմբուդսմենին, սակայն նա դեռ չի պատասխանել

13:08, 17 օգոստոս 2023
Անահիտ Մանասյանը 1 ամիս առաջ նամակ է ուղարկել Ադրբեջանի օմբուդսմենին, սակայն նա դեռ չի պատասխանել

Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը երկու դիտանկյունից կարելի է դիտարկել. միջազգային դատարանների դիրքորոշումը և տարբեր հարթակներից հնչող հայտարարությունները։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի շրջանակում տարբեր երկրների արձագանքին։

«Չնայած միջազգային դատական ատյանների դիրքորոշումների առկայությանը, չնայած նաև տարածվող բազմաթիվ հայտարարություններին, մենք ունենք խնդրի չշտկված իրավիճակ։ Կարիք կա նաև գործուն քայլերի ձեռնարկման։ Այստեղ կարիք կա գործուն քայլեր ձեռնարկելու: Շատ կարևոր է, որպեսզի միջազգային դերակատարները նաևգործուն քայլեր ձեռնարկեն՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում խոսել առնվազն երաշխավորված իրավունքների մասին: Մենք պետք է ունենանք հիմնարար իրավունքների լիակատար պաշտպանություն և երաշխավորում»,- ասաց նա։

 

Անդրադառնալով դեռևս 1 ամիս առաջ Ադրբեջանի ՄԻՊ-ին, իր կողմից ուղղված նամակին, Մանասյանն ասաց, որ դեռ պատասխան չի ստացել։

Վերլուծական