Հետևեք մեզ։

Արցախի ՊԲ-ի կողմից ամրաշինական աշխատանքների իրականացման վերաբերյալ ադրբեջանական կողմի հաղորդագրությունը կեղծիք է․ ՊԲ

13:43, 17 օգոստոս 2023
Արցախի ՊԲ-ի կողմից ամրաշինական աշխատանքների իրականացման վերաբերյալ ադրբեջանական կողմի հաղորդագրությունը կեղծիք է․ ՊԲ
Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն և հավելում․ 
 
«Հետևաբար, Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է»: