Հետևեք մեզ։

Հայերի սովամահ լինելը Ալիևին ոչինչ չի տա, Ադրբեջանը պետք է վերաբացի Լաչինի միջանցքը և թույլ չտա նոր պատերազմ․ The Washington Post

14:47, 17 օգոստոս 2023
Հայերի սովամահ լինելը Ալիևին ոչինչ չի տա, Ադրբեջանը պետք է վերաբացի Լաչինի միջանցքը և թույլ չտա նոր պատերազմ․ The Washington Post

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ ԼՂ հայերի սովամահությունն իրենց ոչինչ չի տա, գրում է The Washington Post-ը։

Ծավալուն հրապարակման մեջ, ի թիվս անընդունելի բնորոշումների և որակումների, The Washington Post-ը նշում է, որ  թեև օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների խումբը հայտարարել է, որ շրջափակումը առաջացրել է հիմնական սննդի, դեղորայքի և հիգիենայի ապրանքների սուր պակաս, ինչպես նաև ազդել է բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքի վրա, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանը կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, Ադրբեջանի նախագահ Ալիևն անտեսել է այդ պահանջները։

 «Լաչինի միջանցքի շրջափակման վերացումը կարող է նպաստել բանակցությունների առաջընթացին և կանխել նոր պատերազմը»,- նշվում է հրապարակման մեջ։

Վերլուծական