ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է․
«Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության կազմակերպման համար մեղադրվող Ադրբեջանը, ԼՂ երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու մեջ:
Սա գերազանց ցուցանիշ է ԼՂ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու համար։
Ուստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անձեռնմխելիությունը երաշխավորող միջազգային մեխանիզմն ունի առաջնային նշանակություն»: