Հետևեք մեզ։

Արցախում Արայիկ Հարությունյանի թիմակից աշխարհազորայինները փորձել են հաշիվ պահանջել Դավիթ Իշխանյանից․ ի՞նչ է կատարվել Արցախի ԱԺ-ում

21:43, 17 օգոստոս 2023
Արցախում Արայիկ Հարությունյանի թիմակից աշխարհազորայինները փորձել են հաշիվ պահանջել Դավիթ Իշխանյանից․ ի՞նչ է կատարվել Արցախի ԱԺ-ում

Այսօր համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել ու հեռանալ պաշտոնից: Այս լուրը ոչ միանշանակ է ընդունվել Արցախի քաղաքական շրջանակների կողմից և դարձել լուրջ վեճի առիթ Արայիկ Հարությունյանին սատարող աշխարհազորայինների և օրերս ԱԺ նախագահ ընտրված Դավիթ Իշխանյանի և մի խումբ պատգամավորների միջև:

 

Hayastan.news-ի տեղեկություններով` այսօր մի խումբ աշխարհազորայիններ` Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ, որը Արայիկ Հարությունյանի ընկերն է, փորձել են ներխուժել Արցախի խորհրդարան և հաշիվ պահանջել Դավիթ Իշխանյանից: Պատճառը եղել է այն, որ Իշխանյանն, ըստ աշխարհազորայինների, իբրև թե հայհոյանք է տվել Արայիկ Հարությունյանի հասցեին, երբ իմացել է, որ վերջինս ուզում է այս ծանր պահին հրաժարական ներկայացնել: Աշխարհազորայիններին մի կերպ են կարողացել զսպել, որը բանը ծեծկռտուքի չհասնի: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդդիմադիր պատգամավորներից Դավիթ Գալստյանն է իր վրա վերցրել պատասխանատվությունը, թե ինքն է հայհոյողը եղել, ոչ թե Իշխանյանը:

 

Hayastan.news-ը կատարվածի առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Դավիթ Գալստյանից, նա քմծիծաղ տվեց հարցը լսելուց հետո և ասաց, որ այդ մասին նոր է լսում, ճշտումներ կանի։

 

Սակայն, այս պահին ևս Արցախի ԱԺ-ում քննարկումներ են տեղի ունեցածի շուրջ, ինչի մասին լրացուցիչ կհայտնենք։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ