Հետևեք մեզ։

ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրություն է սկսել երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի վերաբերյալ

10:26, 18 օգոստոս 2023
ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրություն է սկսել երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի վերաբերյալ

Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։ 

Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ  յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է։  Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։ 

Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով։

Վերլուծական