Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ կինը, երեխաների ներգրավմամբ, բռնության, այդ թվում, սեռական ոտնձգության է ենթարկում աղջիկ երեխային, թքում է նրա դեմքին։
ՀՀ դատախազությունից Hayastan.news-ի հետ զրույցում հայտնեցին, որ ընթացք է տրվել։
Նշենք, որ տեսանյութի սկզբում բռնության ենթարկված երեխան կնոջը մայր է անվանում։
Կինն ինքն է հորդորում տեսանկարահանել երեխաների մասնակցությամբ տեսանյութը։