Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Կինը հայտնաբերվել է։
Այս մասին հայտնում է ՆԳՆ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը.
«ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է նա։