Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմն Արցախում խախտել է հրադադարը՝ կրակելով Մարտունու ուղղությամբ

11:01, 18 օգոստոս 2023
Ադրբեջանական կողմն Արցախում խախտել է հրադադարը՝ կրակելով Մարտունու ուղղությամբ

Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում   ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է   հրադադարը`  հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի  դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ 

 

Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում  առաջացած հումանիտար աղետը։