Ընկերներ ջան, խնդրում եմ ջնջել այդ տեսանյութը ձեր էջերից, հորդորեք բոլոր տարածողներին ջնջել: Երեխային ավելի եք վնասում` ենթարկելով նրան կրկնակի զոհականացման: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
«Ընկերներ, քանի որ անդադար նամակներ ու զանգեր եմ ստանում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի առնչությամբ, ուզում եմ տեղեկացնել, որ դեպքի մասին տեղյակ ենք, իրավապահ մարմինները զբաղվում են։
Այս պահին ուղղակի խնդրում եմ՝ երեխային, տեսանյութում երևացող մյուս երեխաներին էլ ավելի չթիրախարովելու ու խոցելի չդարձնելու համար դադարեք տեսանյութը տարածել, երեխային բաց դեմքով նույնականացնել։
Դեպքի մանրամասները պարզվելուց հետո մեր գերատեսչության լիազորությունների շրջանակում անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ։
Հ.Գ. Երեխաների հետ կազմակերպվելիք հետագա աշխատանքներում ես և ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինենք ներգրավված», - գրել է նա: